Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Սեպտեմբերի 27-ից Առուշ Առուշանյանը նաև դարձավ պաշտպանության խորհրդանիշ

Սեպտեմբերի 27-ից Առուշ Առուշանյանը նաև դարձավ պաշտպանության խորհրդանիշ
22.12.2020 | 14:45

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գորիսեցեների բացարձակ մեծամասնության կողմից է ընտրվել և արդեն Գորիսում կատարվող բարեփոխումների խորհրդանիշներից է՝ Tert.am-ի հետ զրույցում հաջակցություն Առուշ Առուշանյանի ակցիայի ժամանակ ասաց «Գործընկերություն, ուսուցում» հասարակական կազմակերպության ղեկավար Արտաշես Տոռոզյանը

«Սեպտեմբերի 27-ից Առուշ Առուշանյանը նաև դարձավ պաշտպանության խորհրդանիշ, ով անձամբ առաջնորդեց Գորիսի կամավորական ջոկատներին և մինչև վերջ գտնվում էր հենց այդ սահմանների պաշտպանության ներքո: Ես կարծում եմ, որ նրան զրկել ազատությունից և փորձել ճնշում գործադրել գորիսեցու վրա, նշանակում է փորձել Գորիսը որպես միջնաբերդ կոտրել»,-ասաց նա: Արտաշես Տոռոզյանն ասաց, որ Առուշ Առուշանյանն ընտրել է խաղաղ պայքարի ձև, արտահայտել է համայնքի բնակիչների մեծամասնության տրամադրությունները:

«Դուք տեսաք, թե որքան մարդ է միացել ակցիային: Դա նշանակում է, որ Առուշ Առուշանյանը մենակ չէր և նրա հետ դե թող ձերբակալեին բոլորին»,-ասաց նա: Ըստ նրա, եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, որ այդ համապատասխան ընդունելության կարժանանա, ձևը կգտներ հասնելու Գորիս, Կապան:

Դիտվել է՝ 2521

Մեկնաբանություններ